• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական քաղաքական միջոցառում Աթենքի Պատերազմի թանգարանում

17 ապրիլի, 2022

Աթենքում ապրիլի 17-ին Ատտիկայի նահանգապետարանը համագործակցությամբ ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի հետ կազմակերպեցին Պատերազմի թանգարանում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական քաղաքական միջոցառումը, որին ներկա էին Հունաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, հայ և հույն հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, ասորական և պոնտական հասարակական կազմակերպությունների անդամներ, համայնքի կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Հունաստանի կառավարության և վարչապետի կողմից Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Կոստաս Ֆրանգոյանիսը։

Ողջունի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան արտակարգ և լիազոր Տիգրան Մկրտչյանը, մասնավորապես ընդգծելով, որ «Դարից ավել է անցել այդ օրերից. ժամանակները փոխվել են ու, ցավոք, չեն բարելավվել: Ցեղասպանության կազմակերպիչ մարդատյացները մինչ օրս ոչ միայն գոնե հետմահու չեն ստացել իրենց արժանի դատավճիռը, այլև նույնիսկ այս «մարդասեր» հռչակված 21-րդ դարում ոգեկոչվում են, փառաբանվում, իսկ ցեղասպանությունը շարունակվում է ագրեսիվորեն ժխտվել այն գործած պետության իրավահաջորդի՝ Թուրքիայի կողմից: Ու հենց այդ ժխտողականությունն է ստիպում այսօր հային Հայաստանի Հանրապետությունում, Արցախում ու աշխարհի բոլոր անկյուններում պայքարել հանուն պատմական արդարության, հանուն ցեղասպանության մաս հանդիսացող ժխտողականության պարտության ու հանուն ցեղասպանության նման սարսափելի և համամարդկային ողբերգությունների կրկնության բացառման՝ հաճախ նաև առերեսվելով նոր էթնիկ զտումների սպառնալիքների:

Այդ պայքարի շրջանակներում, ի թիվս այլ ուղղությունների, Հայաստանը Հունաստանի, Կիպրոսի և մի շարք այլ բարեկամ երկրների հետ միասին ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ աշխատում է նաև իրավական դաշտում, ինչի շոշափելի արդյունք էր այս տարի ապրիլի 1-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում «Ցեղասպանության կանխարգելման» Հայաստանի նախաձեռնած հերթական բանաձևի պատրաստումն ու կոնսենսուսով ընդունումը: 2008, 2013, 2015 և 2018 թվականների նմանօրինակ բանաձևերից հետո այն թվով հինգերորդն է, ինչն ի ցույց է դնում Հայաստանի՝ ցեղասպանության կանխարգելման պայքարում հետևողական լինելը»։

Դեսպանն անդրադարձավ, որ խոսքի ազատության իրավունքի իրականացման ներքո այժմ ականատեսն ենք լինում ատելության հրահրման, ռասիզմի և անհանդուրժողականության տարածման, ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության քողարկման փորձերի, այդ թվում և սոցիալական ցանցերով։ Այդ համատեքստում նա ընդգծեց Ադրբեջանում ահագնացող հայատյացության դեպքերին, որոնց դեմ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը ձևավորեց այն ցեղասպան միջավայրը, որն էլ հանգեցրեց 44-օրյա պատերազմի աղետին: Դեսպանն ընդգծեց, որ «Հայաստանը ցանկանում է խաղաղ համակեցություն։ Սակայն այն կմնա լոկ բարի ցանկություն, եթե դիմացի կողմը չփոխի իր ներկայիս հայատյաց վարքագիծը։ Ուստի, խաղաղության և նոր ողբերգությունների կանխարգելման համար րոպե առաջ պետք է ձեռք առնել նաև համազգային համախմբման բոլոր միջոցներն՝ ահագնացող այս տենդենցներին դիմագրավելու համար»։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ատտիկայի նահանգապետ Յեորղոս Պատուլիսը՝ ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամական կապը Հունաստանում և նրանց ընդհանուր պատմական ճանապարհը։ Ողջույնի խոսքերով հանդես եկան նաև ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի Հանձնախմբի ատենապետն ու ՀՅԴ Հունաստանի Հայ Երիտասարդական միության ներկայացուցիչը։ Միջոցառման հիմնական բանախոսն էր Հունաստանում Կիպրոսի դեսպան, Հունաստանում դիվանագիտական կորպուսի դեկան Կիրիակոս Կենևեզոսը։ Միջոցառման ընթացքում ներկաները ունկընդրեցին հայազգի տաղանդավոր երաժիշտների կատարումները։ Միջոցառման ավարտից հետո կայացավ հիշատակի քայլերթ դեպի Սինդաղմայի հրապարակ և պատվո պահակախմբի ներկայությամբ ծաղկեպսակի զետեղման արարողություն Անհայտ Զինվորի արձանին` Հունաստանի Նախագահի, Հունաստանի կառավարության, ՀՀ դեսպանի, Հունաստանի խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: